Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ում տեղեկացրել է, որ վաղը նա և նրա կողմից հրավիրված այլ գործիչներ կհանդիպեն՝ առաջնորդելու «քաղաքական այս գործընթացը»։ «Ես շարունակում եմ մնալ ձեր նախագահը։ Չկա լեգիտիմ խորհրդարան։ Հետևաբար, չկա լեգիտիմ ընտրություն և երդմնակալություն։ Իմ մանդատը շարունակվում է։ Ես կանգնած եմ ձեր կողքին և ձեզ հետ եմ», գրել է Զուրաբիշվիլին, որի նախագահության ժամկետն