«Երբ Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության, խնդիրը համաշխարհային բացարձակ տիրապետությունը նաև միստիկ-հոգևոր և դե յուրե իմաստով ամրագրելն էր։ Այսինքն, աշխարհում պետք է ստեղծվեր մի իրավիճակ, ըստ որի՝ Երուսաղեմում պետք է վերականգնվեր Սողոմոնի երրորդ տաճարը։ Եվ գլոբալիստների ղեկավար ներկայացուցիչը, որն ամենայն հավանականությամբ պետք է լիներ Մեծ Բրիտանիայից, պետք է կարգվեր՝ որպես համաշխարհային կառավարիչ և փրկիչ՝ ըստ հրեաների, և նստեր Սողոմոնի տաճարում։ Այն գործընթացը, որը հիմա գնում է Իսրայելում՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, իր միստիկ-հոգևոր տարրով պայմանավորված է հենց դրանով»։