ՀՀ ԳԱԱ նախագահությունը, մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքը և Մեխանիկայի ինստիտուտը խորը վշտով հայտնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Մեխանիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Մանուկի Մխիթարյանը: Ս. Մխիթարյանի գիտական հետազոտությունները վերաբերվում են առաձգականության մաթեմատիկական տեսության և առաձգամածուցիկության տեսության կոնտակտային և խառը եզրային խնդիրների, դրանց ուսումնադիրության արդյունքների կիրառություններին,