4 օր է՝ ձյան ու բքի պատճառով փակ է ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը: Առատ տեղումների հետևանքով ճանապարհը երկու կողմից տեղ - տեղ անանցանելի է, ինչի հետևանքով հսկայական խցանումներ են առաջացել։
Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանն «Ազատությանն» այսօր ասաց՝ մարդատար մեքենաների համար երթևեկությունն արդեն բացվել է, 2-3 կմ ձգվող հերթն աստիճանաբար կնոսրանա:
«Շուտով արդեն կվերականգնվի անցակետերի աշխատանքը», - ասաց նա, - «Ռուսական կողմում ունենք մոտ 600 բեռնատար,...