Սիրիայի ապստամբ ընդդիմադիրները, որոնց աջակցում է Թուրքիան, լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Սիրիայի բանակի դեմ և տարածքներ գրավել։ Ապստամբների հարձակումն ընդգրկում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերահսկողության տակ գտնվող առնվազն 10 շրջան Հալեպ նահանգի հյուսիս-արևմուտքում։ Սիրիայում գտնվող ռուսական բանակը, այդ թվում օդուժը ակտիվորեն աջակցում է Սիրիայի կառավարական ուժերին ետ մղելու հարձակումները: