Վրաստանի ՆԳՆ հատուկջոկատայիններն ամբողջությամբ դուրս են մղել ցուցարարներին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել. մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Ցուցարարները չեն դիմադրել իրավապահներին։ Ռուսթավելի պողոտայում ցուցարարների և ոստիկանների դիմակայությունը շարունակվել է ամբողջ գիշեր։ Ցուցարարներն այրել են աղբամաններ և փայտե աթոռներ՝ փորձելով հեռու մնալ […]