Հետաքրքիր է, Հայաստանի Հանրապետության՝ «ոչ տուգանքի մատերիալ» հռչակված հպարտ քաղաքացիները հասկացա՞ն, որ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ասել-խոսել-խնդալով մոտ 200 հազար վարորդներից յուրաքանչյուրի վզին միանգամից միջին հաշվով 500 դոլարի լրացուցիչ բեռ դրեց, ընդ որում՝ «չորով» սահմանելով, որ այդ ծախսը նրանք պիտի անեն ընդամենը 12 օրվա ընթացքում։