CIES-ի մասնագետները ներկայացրել են 2024 թվականի ֆուտբոլային աշխարհում գլխավոր բացահայտումներին:
Ցուցակում ներառված են մինչև 20 տարեկան ֆուտբոլիստներ: Առաջին տեղը զբաղեցրել է կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին։
Երկրորդ հորիզոնականում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուն։ Լավագույն եռյակը եզրափակել է արգենտինական «Լանուսը» ներկայացնող Խուլիո Սոլերը։
Նշենք, որ լավագույն տասնյակում են ընդգրկվել նաև «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» ապագա ֆուտբոլիստներ Էշտևաո Վիլիանը և Կլաուդիո Էչևերին, «Բրայթոնի» ներկայացուցիչ Ջեք Հինշելվուդը և «Գանգվոնի» վինգեր Յան Հյուկ Մինը, որը ձմռանը կմիանա «Տոտենհեմին»։