Այդ քաղաքականությունը շատ ճիշտ է, որ եթե խախտումը դիտավորյալ չէ, պետք է մոտեցումն ընդգծված մեղմ լինի, դա ես ողջունում եմ: Այս մասին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՀԴՄ-ների մասին հարցի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Պարոն Պապոյան, բայց Դուք այդ սարսափելի թիվը հնչեցրեցիք, ես ճիշտ ընկալեցի՞, որ ՊԵԿ-ը 20,000 ստուգում է արել, 10,000 հատը խախտում է գրանցվել»,- ասաց նա:
Պապոյանը հաստատեց, որ այո 20,400 ՀԴՄ ստուգումից 10,800-ի, այսինքն 50 տոկոսից ավելի, դեպքում, այո, արձանագրվել է կանոնների խախտում, ավելի քան 50 տոկոս:
«Դուք այդ ահռելի թիվն այդպես հանգի՞ստ եք ասում, հիմա պետք է շչակները հնչեին»,- ի պատասխան ասաց Աղազարյանը:
Նախարարն էլ հակադարձեց՝ երբ որ շչակները հնչում են, հակառակ կողմից գալիս, ասում ենն ՊԵԿ-ը խիստ վարչարարություն է անում։
Աղազարյանն էլ ասաց, թե խիստ վարչարարությունն ուրիշ բան է։ «Օրենքի սահմաններում խիստ վարչարարությունը ուրիշ բան է, ճնշումները մի քիչ ուրիշ բան են, պարոն Պապոյյան։ Սա փաստ է, որ եթե 20,000-ից 10,000-ը բան է, ուրեմն խնդիրները ուրիշ տեղ է, ո՞նց կարող է այդ թիվ լինել ու այսպես հանգիստ ասել»,- ասաց նա:
Պապոյանն էլ ասաց, թե մի քիչ այլ հարց էլ կա: «ՊԵկ-ը ստուգման չի գնում պատահական ընտրանքով: ՊԵԿ-ը ստուգման է գնում ռիսկերի հիման վրա: Պեկ-ը որտեղ որ գնում է, ամենայն հավանականությամբ, մինչև կարող է նույնիսկ 80% հավանականությամբ ինքը հայտնաբերի խախտում»,- ասաց նախարարը: