Չինաստանում դատարանը մահապատժի է դատապարտել Կոմունիստական կուսակցության նախկին քարտուղար և Bank of China-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Լյու Լիանգեին՝ կոռուպցիայի և անօրինական վարկեր տրամադրելու համար։ Լիանգեն շուրջ 121 մլն յուան (16,8 մլն դոլար) կաշառք է ստացել։
Վճիռը կայացվել է իրագործման երկու տարվա հետաձգմամբ։ Դատարանը նաև որոշել է Լիանգեին ցմահ զրկել քաղաքական իրավունքներից և բռնագրավել անօրինական ճանապարհով ձեռք բերված բոլոր ակտիվները, գրում է ՏԱՍՍ-ը։