ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոժեղացված ծառայության արդյունքում մի քանի ժամում մայրաքաղաքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 3,715 խախտում։ Մասնավորապես, հայտնաբերվել է չամրակապված վարելու՝ 1136, իսկ վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու և հեռախոսից օգտվելու՝ 361 դեպք։ Արձանագրվել է հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 34, թաղանթապատված ապակիներով վարելու՝ 111 դեպք, ինչպես նաև 936 այլ իրավախախտում։
Պարեկները նաև կայանված մեքենան մայթից հեռացնելու ուղղությամբ սեփականատիրոջ հետ իրականացրել են բացատրական աշխատանք։
Որոշ դեպքերում պարեկային ծառայողները վարչարարություն կիրառելու փոխարեն բանավոր նախազգուշացրել են քաղաքացիներին։ Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները շրջել են նաև բակերում, դպրոցների հարակից տարածքներում։
Ամփոփելով ուժեղացված ծառայության արդյունքները՝ նշենք, որ տարբեր կասկածանքներով բաժիններ է տեղափոխվել 22 անձ։
Պարեկային ծառայության պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա։ Ի դեպ, նոր տարածքը կահավորված է ժամանակակից լուսավորության համակարգով, վահանակներով և տեսահսկման սարքերով։
Մանրամասները՝ տեսանյությում: