Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել։ Գործընկերներիս հանդեպ հարգանքից ելնելով` ես չեմ շեղվի մեր հանդիպման թեմայից, բայց չեմ էլ կարող չընդգծել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, իսկ հայ ժողովրդի զավակները պետք է հնարավորություն ունենան գերությունից վերադառնալու իրենց հայրենիք։ Միայն այդ դեպքում մենք կտեսնենք, որ մեր հարևանները, ինչպես և մենք, փորձում են պաշտպանել մեր տարածաշրջանի փխրուն խաղաղությունը։