2024 թվականի շախմատի աշխարհի առաջնության 1-ին խաղափուլում աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենը սև խաղաքարերով հաղթեց Գուկեշ Դոմարաջուին:
Սա Դինի առաջին հաղթանակն է դասական շախմատում այս տարվա հունվարի 27-ից ի վեր:
Հետաքրքիր է նաև այն, որ վերջին անգամ աշխարհի առաջնության առաջին խաղը հաղթանակով է ավարտվել 2010 թվականին: Այդ խաղում Վիշի Անանդը պարտվել է Վեսելին Տոպալովին, բայց, այնուամենայնիվ, դարձել է չեմպիոն։
2-րդ խաղը կմեկնարկի նոյեմբերի 26-ին՝ Հայաստանի ժամանակով 13:00-ին: