Добавить новость
World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին` մանդատից հրաժարվել, հակառակ դեպքում դա վատ հետևանքներ կունենա իր վրա, սակայն Աղազարյանը «չորով» մերժել է բոլոր բանագնացներին՝ պատասխանելով, որ ամենավատն արդեն եղել է` վարչապետը դավաճանել է հեղափոխությանը եւ արատավոր սովորույթներին զարկ է տվել՝ պատգամավորներից հակասահմանադրական ճանապարհով փորձելով մանդատ խլել։

Այդուհանդերձ, մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ-ում քիչ չեն նաև Աղազարյանի աջակիցները, որոնք գաղտագողի հանդիպում, զանգում են իրենց գործընկերոջը և պահանջում Նարեկ Զեյնալյանի պես չհանձնվել: Նրանք չեն համարձակվում դա անել բացահայտ, որ հանկարծ Փաշինյանը չիմանա և մի sms էլ իրենց չուղարկի՝ դիմում գրելու «խնդրանքով»։ Այդուհանդերձ, Հովիկ Աղազարյանի դեպքը կարող էր նախադեպային դառնալ և հիմք դնել Փաշինյանի մենիշխանությունը քանդելու գործընթացին, եթե երեկ նոր եւ ավելի ուժգին տեռոր չկիրառեին նրա նկատմամբ։ Վիետնամյան վոյաժից երեկ Հայաստան ժամանած Ալեն Սիմոնյանը նույն օրը թարմ ուժերով լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին:

Առավոտյան դեռ շատ վճռական Հովիկ Աղազարյանը, որ նույնիսկ հայտարարության տեքստ էր պատրաստել և պետք է ժամը 18:00-ին ուղիղ եթեր մտներ, ժամը 16:00-ին Ալեն Սիմոնյանի մոտ մտնելուց հետո դուրս եկավ կերպարանափոխված եւ ասաց. «Դեռ մտածելու հարցեր կան, չունեմ վերջնական որոշում»։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն երկիրն է սեփական բոստանի նման օգտագործում, իշխանության մեջ գտնվողներին էլ իր անձնական ստրուկներն է համարում, որոնց ապրել-չապրելու ճակատագիրն իր ձեռքում է:

Մանրամասները՝ այստեղ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus