Добавить новость
World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբանների վրա «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների հնարավոր ազդեցությանը

 Մարդու իրավունքների պաշտպանին շարունակում են ներկայացվել մտահոգություններ՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված փոփոխությունների՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։ Թեմայի վերաբերյալ ՄԻՊ գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.

«Կարևորելով հարցը՝ Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս նախագծային փուլում օրենսդրական փոփոխությունների առնչությամբ իր կարծիքն է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ բարձրացնելով քննարկվող փոփոխությունների հիմնավորվածությանն ու նույն փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումների պատշաճ կազմակերպմանն առնչվող հարցադրումներ։
Նշված խնդիրներն արտացոլվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային դիրքորոշման մեջ։

Վերոշարադրյալով պայմանավորված՝ հասարակության լայն շերտերում տարածված մտահոգությունները շարունակում են մնալ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո՝ Պաշտպանի իրավասությունների շրջանակներում առկա ողջ գործիքակազմի գործադրմամբ։
Հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Փաստաբանների պալատն ու մի շարք հասարակական կազմակերպություններ՝ խնդրելով Սահմանադրական դատարանի առջև բարձրացնել հարկային օրենսդրության քննարկվող փոփոխությունների՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ հարցը։

Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները, այդ թվում՝ գործի ելքի առնչությամբ։

Միևնույն ժամանակ, նկատի ունենալով վերոշարադրյալի պայմաններում վերջիններիս համար խնդրո առարկա հարցը Սահմանադրական դատարանի քննությանը ներկայացնելու կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ առաջ քաշված բոլոր մտահոգություններն ու դիրքորոշումները ներկայացրել է սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի քննարկմանը։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է փաստաբանների հետ համատեղ կառուցողական աշխատանքը, ընդգծում է փաստաբանության ինստիտուտի ամրապնդմանը յուրաքանչյուրիս աջակցության կարևորությունը և հանձնառու է ՄԻՊ մանդատին վերաբերելի գործիքակազմերի շրջանակներում շարունակելու ներկայացնել և բարձրաձայնել այս ինստիտուտին, այդ թվում` քննարկվող խնդրին առնչվող գործընկերների մտահոգությունները»«:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus