Վրաստանում ցուցարարները հրաժարվում են հեռանալ խորհրդարանի շենքի դիմացից, որտեղ տեղադրել են վրաններ ու անցկացրել են նախորդ գիշերը:
Մի քանի ժամից տեղի կունենա ընտրություններից հետո նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը. 4 ընդդիմադիր կուսակցությունները, որոնք անցել են նոր գումարման խորհրդարան, բոյկոտում են դրա աշխատանքը, քանի որ ընտրությունները համարում են կեղծված։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները պահպանել են մանդատների մեծամասնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: