Добавить новость
World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մի շարք ոլորտների տնտեսվարողների գործունեությունը կներառվի շրջանառության հարկ չվճարողների ցանկում. նրանց հարկային բեռը կբարձրանա. Մեսրոպ Առաքելյան

Կառավարության նախաձեռնությամբ Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է մի շարք ոլորտներում աշխատող տնտեսվարողների գործունեությունը ներառել շրջանառության հարկ չվճարողների ցանկում, որի արդյունքում այդ ընկերությունները հարկվելու են ընդհանուր հարկման դաշտում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Փոփոխությունները նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2025թ․ հուլիսի 1-ից։
Հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող օրենքները կամ օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:

Նախատեսված փոփոխությունը, թեև բառացի չի նախատեսում հարկային դրույքաչափի բարձրացում, սակայն օրենքի փոփոխության հիմնավորումը նշում է, որ «հարկային բեռը շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտների մոտ գործունեության գրեթե բոլոր տեսակների մասով էականորեն ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից»: Արդյունքում, ակնհայտ է, որ այս փոփոխության արդյունքում այդ ոլորտներում աշխատող տնտեսվորողների համար տեղի է ունենալու հարկային բեռի բարձրացում, ինչն էլ հենց հանդիսանում է փոփոխության նպատակը։
Այս պարագայում, օրենքը չի կարող ուժի մեջ մտնել 2025թ․ հուլիսի 1-ից, քանի որ հակասում է Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին, քանի փաստացի գործ ունենք հարկ վճարողների համար հարկի դրույքաչափի բարձրացման հետ։

Դիմել եմ կառավարությանը օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել։ Միևնույն ժամանակ, կոչ եմ անում այս ոլորտների ներկայացուցիչներին այս հիմքով պաշտպանել իրենց շահերը՝ օրենքն ընդունելու դեպքում ընդհուպ դիմել ՍԴ»,- գրել է նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus