Անկախ թեկնածու Կելին Ջորջեսկուն գլխավորում է Ռումինիայի նախագահական ընտրությունները՝ քվեաթերթիկների 98,66%-ի հաշվարկից հետո, հաղորդում է AFP-ն։ Նա ստացել է ձայների 22,59%-ը, մինչդեռ ներկայիս վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարսել Չիոլակուն ստացել է 19,55%-ը։
Երկրորդ փուլը կկայանա դեկտեմբերի 8-ին։
Ջորջեսկուն նախկինում եղել է Ռումինացիների միասնության դաշինքի անդամ, սակայն հետագայում լքել է կուսակցությունը: Նա զուսպ դիրքորոշում է հայտնում ՆԱՏՕ-ին Ռումինիայի մասնակցության վերաբերյալ և հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին։
Ռումինիայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել երեկ՝ նոյեմբերի 24-ին, և անցկացվում են հինգ տարին մեկ։
Նախօրեին Ռումինիայի ՆԳՆ-ն հայտնել էր նախագահական ընտրություններում հնարավոր խախտումների մասին 306 հաղորդումներ ստանալու մասին։