«Վերոնայի» գլխավոր մարզիչ Պաոլո Զանետտին Միլանի «Ինտերի» հետ Ա Սերիայի 13-րդ տուրի խաղում կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:5) որոշել է թիմին փակել մարզաբազայում։
«Ես կարծում եմ, որ իմ տղաների գլխում ինչ-որ բան այն չէ, որը պետք է կարգավորվի: Հետևաբար, մենք փակվում ենք բազայում անորոշ ժամանակով, մինչև հասնենք ընդունելի խաղամակարդակի»,- Զանետիի խոսքերն է մեջբերում «Վերոնայի» պաշտոնական կայքը։
Միլանի «Ինտերը» 28 միավորով երրորդն է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: «Վերոնան» 12 միավորով 14-րդ տեղում է։