«Լեսթերը» հայտարարել է գլխավոր մարզիչ Սթիվ Կուպերի՝ անգլիական ակումբից հեռանալու մասին։
Որոշումն ընդունվել է ԱՊԼ-ի 12-րդ տուրի խաղում «Չելսիից» կրած պարտությունից հետո: Նրա հետ ակումբը կլքեն օգնականներ Ալան Թեյթը և Սթիվ Ռենդսը։ 44-ամյա ուելսցին «Աղվեսներին» գլխավորում է անցյալ ամառվանից։ Բեն Դոուսոնը կզբաղեցնի գլխավոր մարզչի պաշտոնը մինչև նոր գլխավոր մարզչի նշանակումը։
12 հանդիպումից հետո «Լեսթերը» 10 միավորով 16-րդ տեղում է ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։