Երկու անչափահաս երեխաների մայր Անժելան, որի անունն իր խնդրանքով փոխել ենք, «Ազատության»-ն ասաց՝ «պետպատվերից օգտվելու իրավունք ունենք, բայց հազվադեպ է հաջողվում»:
Երեխաների առողջական խնդիրները ստիպում են, որ 6 ամիսը մեկ պոլիկլինիկայի ուղեգրով հիվանդանոցներ գնա, բայց դա էլ չի օգնում, որ չվճարի: Ասում է՝ Առողջապահության նախարարության թեժ գիծ էլ է զանգահարել՝ ոչ մի օգուտ:
Շուրջ 600 հազար քաղաքացի ընդգրկված է «սոցիալապես անապահով և առանձին խմբերի» կատեգորիայում: Որ նրանք անվճար բժշկական...