Իտալիայի առաջնության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալելիս ջախջախեց «Վերոնային» (0:5):
«Ներաձուրիները» փայլուն հանդիպում անցկացնելուց բացի կարողացան կրկնել 60 տարվա վաղեմության ռեկորդ։ Ինձագիի տղաները առաջին խաղակեսում մրցակցի դարպասը 5 անպատասխան գնդակ ուղարկեցին։
Վերջին անգամ «Ինտերը» հանդիպման առաջին խաղակեսում 5 գոլ խփել էր 1964 թվականին։
Նշենք, որ 60 տարի առաջ «Ինտերը» առաջին խաղակեսում 5 գոլ խփել է «Սամպդորիայի» դեմ արտագնա խաղում։