Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մեր ժողովրդի ենթագիտակցությունն ապապետական է, և «ապապետականությունն ամեն անկյունում է»։ Պարզ ասած՝ հասարակության այս որակով մենք անկախ պետականության արժանի չենք։ Եթե հասարակության որակի մասին դատելու լինենք ըստ համապետական վերջին ընտրությունների, որոնց արդյունքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվեց, իսկ խորհրդարանում հայտնվեցին բացառապես այն երեք ուժերը, որոնք ուղղակիորեն մեղավոր էին պարտության, Արցախի կորստի