ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների լոզունգներով նախապատրաստում էին կործանարար իշխանափոխությունը, ՀՀ Ազգային Ժողովում Սերժ Սարգսյանը, հանգամանորեն նկարագրելով իրավիճակը՝ պատասխանում էր հայ ժողովրդի զարգացմանը, անվտանգությանը և խաղաղ գոյակցությանն առնչվող հարցերին: Կանխազգալով աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում սպասվելիք հնարավոր զարգացումները,