Շուրջ մեկ ամիս է՝ Գյումրին քաղաքային իշխանություն չունի, ավելին անորոշ է, թե երբ կանցկացվեն արտահերթ ընտրությունները։ Չնայած օրենքը թույլ չի տալիս այս քաղաքում ունենալ քաղաքապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել էր օրենսդրական փոփոխություններ կատարելու ու ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարցը։ Քաղաքն այս պահին անորոշ ու սպասողական վիճակում է, նույնիսկ նրանք, ովքեր ոգևորված հայտարարում էին