«Բարսելոնայի» լեգենդ, իսկ այժմ «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ կարոտում է կատալոնական ակուբը։
«Իմ նպատակն է ապագայում վերադառնալ Բարսելոնա: Երեխաներս, կինս, մենք բոլորս շատ ենք կարոտում Բարսելոնան։ Այնտեղ դեռ ընկերներ ունենք, շատ կապող բաներ կան։ Կարող եմ ասել, որ երեխաներս կատալոնացի են։
Ես ողջ կյանքս ապրել եմ Բարսելոնայում, ինձ կատալոնացի եմ զգում և իսկապես կարոտում եմ այս քաղաքը։ Երբեք չգիտես, թե կյանքը քեզ ուր կտանի, բայց մեր նպատակն է ապրել Բարսելոնայում, քանի որ դա մեր տունն է»,- ասել է Մեսսին TV3-ի El nou clam-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը հրավիրված է «Բարսելոնայի» հիմնադրման 125-րդ ամյակին նվիրված միջոցառմանը, որը կայանալու է նոյեմբերի 29-ին։