Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում, Հանրայինի եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Արթուր Պողոսյանն այս պահին Գլխավոր դատախազի տեղակալն է։
Հիշեցնենք, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել։ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ դիմումը գրվել է իր խնդրանքով։