Ադրբեջանի իշխանությունները Բաքվում անցկացվող COP29-ը՝ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը մտադիր են օգտագործել որպես հակահայկական քարոզչության հարթակ։ Մասնավորապես, ադրբեջանական աղբյուրները գրում են, որ այսօր համաժողովի շրջանակներում Բաքուն Կանաչ գոտում անցկացնելու է «Ադրբեջանական Երևան» միջոցառումը։ Այն կազմակերպվել է «Հեյդար Ալիևի» հիմնադրամի կողմից, որի նախագահն է Ադրբեջանի առաջին տիկին ու փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, փոխնախագահը՝ նրա դուստրը՝ Լեյլա Ալիևան։