Երգչուհի Շերը, որը գրեթե միշտ եղել է սևահեր, ոճային փոփոխության է դիմել՝ դառնալով շիկահեր: Պապարացիները նրան լուսանկարել են Նյու Յորքում, գրում է Daily Mail-ը:
78-ամյա աստղը կրել է մոխրագույն հագուստ՝ պիջակ, տաբատ և բարձրակրունկներ:
Ներկայում Շերը զբաղվում է Cher: The Memoir, Part One խորագրով իր նոր հուշագրության գովազդով: