«300 դրամ սակագինն անտրամաբանական է, բանական հաշվարկների մեջ չտեղավորվող։ Սոցիալական բնույթի հարց չի լուծում բացարձակ։ Տրանսպորտից օգտվում է երկրի ամենաաղքատ խավը, հետևաբար պետք է այնպես անել, որ դոտացիաներով գոնե ինքն իր ծախսերը ծածկի։ 150 դրամ սակագնի դեպքում, դոտացիայի հետ, ամեն ինչ կընկներ իր տեղը»,- նկատում է Գալստյանը` շեշտելով, որ աշխարհի որևէ երկրում հանրային տրանսպորտը չի դիտարկվում որպես շահույթ ստանալու աղբյուր։