Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոմպոզիտոր և պրոդյուսեր Իգոր Կրուտոյին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: Այս մասին գրում է ntv.ru-ն:
Փաստաթղթում ասվում է, որ Իգոր Կրուտոյը շքանշանով պարգևատրվում է հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաեւ երկարամյա բեղմնավոր գործունեության համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վլադիմիր Պուտինը աշխատանքի հերոսի կոչում էր շնորհել կոմպոզիտոր Ալեքսանդր Պախմուտովային: Այս մասին հրամանագրում նշվում էր, որ Պախմուտովան պարգևատրվել է երաժշտական արվեստի զարգացման գործում հատուկ ծառայությունների, բազմակողմանի հասարակական գործունեության և երկար տարիների բեղմնավոր ստեղծագործական աշխատանքի համար: