«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է ներկա գտնվել «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի 125-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան անձամբ է Մեսսիին հրավիրել ակումբի հիմնադրման 125 ամյակին նվիրված միջոցառմանը։ Գալա միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Liceo Theatre-ում։ Մեսսին ընդունել է հրավերը և ծրագրում է մասնակցել երեկոյին։
Մեսսին «Բարսելոնայում» թողել է անջնջելի հետք․ ակումբի կազմում մասնակցելով 778 հանդիպման, որոնցում դարձել է 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։