ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը:
Որոշ ԶԼՄ-ներ գրել են, որ Զախարովային ճեպազրույցի ժամանակ զանգահարել են և խնդրել՝ ընդհանրապես չմեկնաբանել ՌԴ-ի կողմից Ուկրաինայի դեմ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ենթադրյալ կիրառման մասին տեղեկությունը:
«Մինչև ճեպազրույցի սկսվելը հարցեր կային՝ կապված համացանցում հակասական նյութերի հետ, և ես փորձագետներից ճշտել էի՝ արդյոք սա մեզ վերաբերող թեմա է։ Պատասխանը եկավ հենց ճեպազրույցի ժամանակ։ Այնպես որ, այստեղ ինտրիգ չկա», - պարզաբանել է նա: