Добавить новость

Поклонники несут цветы на могилу Заворотнюк спустя полгода после ее смерти (фото)

Неизвестный привязал собаку к забору и ударил ее ножом 10 раз в Химках

«Очень бы хотела еще иметь детей»: 43-летняя жена Дениса Матросова заморозила яйцеклетки

Стали известны причины отмены концерта Канье Уэста в Москве



World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արտածին դրական գործոնները թուլանում են, կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «Լույս» հիմնադրամ

«Լույս» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

«Այսպիսով՝ 2024թ. 9 ամիսների ճշտված պլանի համեմատ բյուջեի ընդհանուր և հարկային եկամուտները թերակատարվել են՝ համապատասխանաբար 6.4 և 7.8 տոկոսով։ Ավելին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանց աճն էականորեն դանդաղել է։ Այս երևույթի վտանգավորությունը, թերևս, կառավարությունը նույնպես գիտակցում է, և, ամենայն հավանականությամբ, նաև այդ է պատճառը, որ դեռևս անցյալ տարվանից զգալիորեն խստացվում է հարկային դաշտը։ Մասնավորապես, էապես նեղացվել է միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկով հարկման համակարգերում ընդգրկվելու առումով թույլատրվող գործունեության տեսակների շրջանակը՝ գործունեության մի շարք տեսակներ «տեղափոխվել են» հարկման ընդհանուր համակարգ, ինչն անխուսափելիորեն լուրջ խնդիրներ է հարուցելու փոքր և միջին ձեռնարկատիրության համար:

2024թ. 9 ամիսներին թերակատարվել են պետական բյուջեի՝ թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը։ Ընդ որում, կապիտալ ծախսերի թերակատարման տոկոսը 3.2 անգամ գերազանցում է ընթացիկ ծախսերի թերակատարման տոկոսին։ Այս հանգամանքը բավական մտահոգիչ է, քանզի նշանակում է, որ կառավարությունը, բացի այն, որ չի կարողացել ապահովել բյուջեով պլանավորված ծախսերի կատարումը և դրանով իսկ՝ պետական ապարատի արդյունավետ գործունեությունը, այլ նաև թերացել է տնտեսական աճի պոտենցիալի ավելացմանը նպաստելու առումով, ինչը հետագայում չի կարող բացասաբար չանդրադառնալ տնտեսության զարգացման վրա։

Ինչպես և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, այս տարվա ինն ամիսներին նույնպես թերակատարում է արձանագրվել պետական բյուջեի կատարման հաշվետվությունում ներկայացված բոլոր մարմինների պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով։ Ի դեպ, պետական որոշ մարմինների (օրինակ՝ քաղաքաշինության կոմիտեի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, շրջակա միջավայրի նախարարության և այլն) պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով թերակատարումը չափազանց մեծ է (մինչև 69 տոկոս)։ Մեծ է նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով թերակատարումը։ Ի դեպ, 9 ամիսների համար պլանավորված բոլոր 171 պետական ծրագրերի մեջ դրամական արտահայտությամբ ամենամեծ թերակատարումն արձանագրվել է հենց այս նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերից մեկի՝ «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի գծով՝ ինն ամիսների ճշտված պլանով նախատեսված 46.9 մլրդ դրամի փոխարեն կատարվել են 6.1 անգամ պակաս՝ շուրջ 7.7 մլրդ դրամի ծախսեր։ Ավելին, ինն ամիսներին փաստացի կատարված ծախսերը 11.8 անգամ պակաս են ճշտված պլանով այս ծրագրի իրականացման համար նախատեսված տարեկան ծախսերի պլանային մեծությունից՝ 90.2 մլրդ դրամից։ Այս պարագայում, ավելի ու ավելի հիմնավոր են դառնում պետական բյուջեի միջոցների շրջանակներում առնվազն 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման թիրախի իրատեսականության վերաբերյալ կասկածները։

Որոշ ծրագրեր, որոնց կարևորությունն անհնար է թերագնահատել, կա՛մ ընդհանրապես չեն իրականացվել, կա՛մ դրանց կատարողականները շատ ցածր են։ Մասնավորապես, օրինակ, «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագիրն ընդհանրապես չի իրականացվել, իսկ «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագիրը կատարվել է ընդամենը 2.6%-ով։

ՀՀ պետական պարտքը 2024թ. 9 ամիսներին աճել է 5.5%-ով և սեպտեմբերի 30-ի դրությամբ անցել է 12.5 մլրդ ԱՄՆ դոլարից։ 6.1%-ով աճել է նաև կառավարության պարտքը, որի կառուցվածքում շարունակում է աճել ներքին պարտքի տեսակարար կշիռը. այն սեպտեմբերի վերջի դրությամբ հասել է ռեկորդային 51.8%-ի։ Դա անխուսափելիորեն կհանգեցնի պետական պարտքի սպասարկման ծախսերի աճի, քանի որ ներքին պարտքն արտաքին պարտքից անհամեմատ ավելի «թանկ» է։

Զուգահեռաբար պետք է հաշվի առնել նաև, որ ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով ի հայտ եկած դրական արտածին գործոնների բարենպաստ ազդեցությունը զգալիորեն թուլացել է, ինչի պատճառով նաև դանդաղել է տնտեսական աճը։ Այսպես, 2024թ. առաջին եռամսյակում այն կազմել է 6.6%՝ 2023-ի նույն ժամանակահատվածի 11.8%-ի դիմաց, երկրորդ եռամսյակում այն 6.4% է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9.3%-ի դիմաց, իսկ երրորդ եռամսյակում նախնական տվյալների համաձայն` 5.2% է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.4%-ի դիմաց։ Այս դանդաղումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս, քանի որ մեծ է հավանականությունը, որ այդ արտածին գործոնների բարենպաստ ազդեցությունը մոտ ապագայում ամբողջությամբ կչեզոքանա, և տնտեսության զարգացումը կհենվի միայն աճի պոտենցիալի վրա։ Իսկ այդ պարագայում պետությունից ակնկալվում է տնտեսությանն «օգնելուն» միտված արդյունավետ միջոցառումների իրականացում, մինչդեռ ներկայումս դրանք տեսանելի չեն»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

«Ростову» предложили купить полузащитника - известно имя

Пока Россия запускает ракету «Орешник», США предупреждают своих союзников

Ефимов: до конца 2027 года в Москве возведут 36 спортивных объектов

«Суперский подарок на день рождения!» 100 млн рублей в моментальных лотереях от «Столото» выиграла жительница Москвы

Музыкальные новости

В Чехове сотрудники Росгвардии задержали подозреваемого в незаконном обороте наркотиков в крупном размере

Медведев заявил, что РФ не признает решение МУС по Нетаньяху и Галланту

Роскосмос показал кадры бушующего в Москве и Подмосковье шторма со спутника

Питчинг Релиза. Отправить релиз на Питчинг.

Новости России

Ефимов: до конца 2027 года в Москве возведут 36 спортивных объектов

Почему все бюджетные места в Москве и Питере заняли мигранты

Названы имена победителей II международного конкурса пианистов им. М.Н. Жиркова – Индигирский

Где смотреть матч Факел - Динамо 24 ноября: можно ли смотреть бесплатно

Экология в России и мире

«Микробиотики микст» с антоцианами удостоены золотой медали на Международном Конкурсе качества

«Футбол-шоу» признано лучшей детской программой по версии Премии имени Эдуарда Сагалаева

Героическое участие армян в СВО. Часть восьмая

«Юмор FM» – лауреат премии «Бренд года в России 2024»

Спорт в России и мире

Калинская и Синнер расстались? Россиянка не поддержала Янника в финале Итогового турнира ATP и отписалась в соцсетях

Елена Веснина: «Путь длиною в 30 лет пройден. Теннис – лучшая игра на свете, но пришло время двигаться дальше»

Оже-Альяссим о том, что Маррей будет тренировать Джоковича: «Значит, тур ATP – действительно фильм»

Кубок Дэвиса. 1/2 финала. Ван де Зандшульп сыграет с Альтмайером, Грикспор встретится со Штруффом

Moscow.media

О кибербезопасности: «Грузовичкоф» принял участие в круглом столе от РБК Петербург

Путешествие по Дагестану.

Нарколог напомнил о строгом запрете на сочетание антибиотиков и алкоголя

У АвтоВАЗа снова проблемы: на заводе скопились некомплектные машины











Топ новостей на этот час

Rss.plus






Преподаватель АГУ Зуриет Кодзова выступила с докладом на международном форуме «Преподавание арабского языка в современном мире: традиции и инновации»

Mash: россиянин отсудил у BMW 300 млн рублей из-за скрипа в салоне авто

Где смотреть матч Факел - Динамо 24 ноября: можно ли смотреть бесплатно

За последние 5 лет возвели несколько спортивных объектов в ЦАО по программе адресных инвестиций