Добавить новость

Зачем треш-блогер из Петербурга обливает прохожих из огнетушителя

Белый дом сообщил о работе в режиме «спринт» для сохранения наследия Байдена

Центрифуга мира: управление временем и тайна камней с обратной стороны Луны

ИДЕАЛЬНЫЙ ИИ: ВОЗМОЖНО "ВОССТАНИЕ ТЕХНОЛОГИЙ ПО СВЯТО ЛЕНИНСКИ"! Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества?!

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան

Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ իրականացնել «ՀՀ Հարկային օրենսգրքում», որով նախատեսվում է աստիճանաբար հրաժարվել շրջանառության հարկից: Առաջարկվող փոփոխությունների փաթեթի շուրջ Tert.am-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ:

Ըստ Ավետիսյանի՝ իշխանությունը մանիպուլացնում է իր իսկ ծրագրային դրույթը, այսինքն՝ հստակ գրված չէ, որ շրջանառության հարկը պետք է հանվի, այլ նշված է՝ շրջանառության հարկի համակարգը որոշակի համարժեքություն պետք է ապահովի ընդհանուր հարկման մեխանիզմի հետ:

«Եթե պատկերավոր ասեմ՝ լավ օրից չէ, որ հանում են, բայց այդ վատ օրվան էլ իրենք են բերել իրենց անարդյունավետ կառավարմամբ և ձախողումների հետևանքով: Այլևս արտաքին գործոնը գնալով թուլանում է, և այդ մասին իրենք սկսեցին խոսել, երբ այս տարվա երկրորդ եռամսյակից սկսած՝ տնտեսական աճի տեմպը կրկնակի նվազեց:

Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ բարձր տնտեսական աճ ունեինք, ակտիվ հարկային մուտքեր ապահովելու հնարավորություն կար: Օգտվելով դրանից՝ այս ընթացքում իրենք հետաձգեցին հարկ քերթելու մեխանիզմների գործածումը: Հիմա հասկացել են, որ արդեն վերջ, ավարտվում է այդ «ոսկե դար» կոչվածը, և հիմա արդեն ձեռնամուխ են լինում այդ հիմնական քաղաքականությանը»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ սա հակատնտեսագիտական է, միջազգային փորձի հետ ուղիղ հակադրվում է: «Չկա աշխարհում որևէ զարգացած կամ զարգացող երկիր, արդյունավետ տնտեսական համակարգեր, որտեղ չլինեն հարկման հատուկ ռեժիմներ, արտոնյալ ռեժիմներ՝ վերաբերող փոքր և միջին ձեռնարկություններին»,- ընդգծեց նա:

Ավետիսյանը նշեց, որ նրանք սովորել են շռայլ ծախսերին, բայց հիմա փող չկա, իսկ եթե փող չկա, այդ ծախսերը ռիսկային են: «Փող գտնելու երկու տարբերակ կա, որոնք խնդրահարույց են, բայց այս իշխանության հիմնական ուղղություններն են, մեկը՝ քերթել՝ հարկային բեռն ավելացնելով փոքր ու միջին ձեռնարկատիրության համար, երկրորդ ուղղությունը՝ պետական պարտքն է, որն էլ թռիչքաձև աճում է»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ պետական պարտքը հաջորդ տարի կավելանա 2,5 մլրդ դրամով կամ 18 տոկոսով, իսկ տնտեսությունը, իշխանության կանխատեսած սցենարով, աճելու է ընդամենը 5,5 տոկոս, հարկային մուտքերն էլ արդեն այս տարի տասը տոկոսով թերակատարել են: Մյուս տարվա համար աճ են խոստացել, 20 տոկոս հավելյալ հարկեր կապահովեն, պարզ տարբերակով՝ հարկ քերթելու բեռն ավելացնելով:

Այս փոփոխությունները, Ավետիսյանի տեղեկացմամբ, վերաբերելու են փաստաբաններին, իրավական խորհդատվություն ներկայացնող կազմակերպությունենրին, մարկետինգային գործունեություն իրականացնողներին, գովազդով զբաղվողներին, բրոկերային ընկերություններին, հաշվապահական և աուդիտորական, շինարարական գործունեություն իրականացնողներին և այլն:

«Նրանց համար հարկային բեռը 5-ից կդառնա 30 տոկոս: Եթե մնան իշխանության, ակնհայտ է, որ սրանով չեն բավարարվելու: Հաջորդ քայլը ընդհանրապես փոքր և միջին բիզնեսի արտոնությունների վերացումն է լինելու: Բազմաթիվ ինքնազբաղված քաղաքացիներ, որոնք աղքատության նպաստը թողել և սեփական աշխատանքով տուն են պահում, միկրոբիզնեսով են զբաղվում, իրենց համար արտոնյալ ռեժիմն է վերացվում այս օրենքով: Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի»,- ասաց Ավետիսյանը:

Նա նշեց, որ 2025 թ.-ի հունվարի 1-ից փոփոխություններն ազդելու են  փաստաբանական գործունեությամբ զբաղվողների վրա, իսկ հունիսի 1-ից մնացած գործունեությունների վրա և արդեն 2026 թ.-ի հունվարի 1-ից սկսած՝ փոփոխությունները կվերաբերեն բոլորին:

«Այս մարդկանց համար հերոս են այն մարդիկ, որոնք ենթարկվում են հարկային տեռորի, առանց ձայն հանելու հարկ են տալիս անընդհատ և ամեն գնով, իսկ ովքեր օբյեկտիվորեն որոշակի պետական աջակցության կարիք ունեն, հակահերոսներ են: Այս իշխանության համար իրենց աթոռին մնալու, աթոռը պահելու, քաղաքական, կուսակցական շահն ի սկզբանե հակադրված է մեր երկրի ազգային պետական և կայուն զարգացման շահին»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ փոփոխություններով նոր բացվող բիզնեսը և խոշոր բիզնեսը նույն սկզբունքով են հարկվելու: «Խոշոր բիզնեսները, իրենց շրջանակները, որոնք թռիչքաձև աճով բիզնեսներ են ստեղծում, ունենալու են ավելի բարենպաստ վիճակ, փոքրերին խեղդելու են: Այս իրավիճակում չենք տեսնի փոքր ու միջին բիզնես, կտեսնեք միայն խոշորներ՝ խոշոր փաստաբանական ընկերություններ, անհատ փաստաբանների փոխարեն խոշոր խորհրդատվական, շինարարական ընկերություններ, խոշոր սուպերմարկետներ բակային խանութների փոխարեն:

Ամեն ինչի խոշորը, իհարկե, նախևառաջ շատ հեշտ կառավարելի է, անհրաժեշտության դեպքում հեշտ է իրենց հրավիրել ճաշկերույթի ու փող ուզել, շատ հեշտ է նրանց պետական գնումներ տալ և դիմացը դրա մի մասը հետ պահանջել»,- ընդգծեց Ավետիսյանը:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

05.12 - 08.12 Книжная ярмарка non/fictio№26 пройдет в Москве в Гостином дворе

VI фестиваль «Голос флейты» пройдёт в Нижнем Новгороде 12—14 декабря

Прокуратура Москвы: 18-летний парень сдавал чужие квартиры под видом своих

Центрифуга мира: управление временем и тайна камней с обратной стороны Луны

Музыкальные новости

«Футбол-шоу» признано лучшей детской программой по версии Премии имени Эдуарда Сагалаева

Энергетики «Смоленскэнерго» оперативно ликвидируют последствия новой волны непогоды

Продюсер Морозов: Ротару и Пугачева не были соперницами

"Спартак" обыграл "Витязь" в матче КХЛ, уступая со счетом 1:4

Новости России

Финал чемпионата "Битва роботов" проходит в Подмосковье

Белый дом сообщил о работе в режиме «спринт» для сохранения наследия Байдена

VI фестиваль «Голос флейты» пройдёт в Нижнем Новгороде 12—14 декабря

«Был нарушителем злостным»

Экология в России и мире

Названы победители итогового в 2024 году конкурса «Профессиональное развитие» Фонда Потанина

Отель Yalta Intourist вошёл в ТОП-20 лучших SPA-отелей Крыма

Алана Мамаева о порядочности бывшего мужа: «Как же я ошибалась»

«Микробиотики микст» с антоцианами удостоены золотой медали на Международном Конкурсе качества

Спорт в России и мире

Калинская и Шнайдер претендуют на премию WTA в номинации «Прогресс года»

«Немного недотягиваю до Соболенко». 19-летняя россиянка сравнила себя с теннисистками WTA

"Сменились приоритеты": Веснина пояснила причину ухода из тенниса

Калинская и Синнер расстались? Россиянка не поддержала Янника в финале Итогового турнира ATP и отписалась в соцсетях

Moscow.media

Элитродон двузубый

Стабильная связь и удобный дизайн: наушники-клипсы A4Tech Biosong B5

Госдума приняла обращение к кабмину по мигрантам. В образовании и здравоохранении – им не место

Северный обход Омска сократит на 20 км транзитный маршрут от Тюмени до Новосибирска











Топ новостей на этот час

Rss.plus






Центрифуга мира: управление временем и тайна камней с обратной стороны Луны

VI фестиваль «Голос флейты» пройдёт в Нижнем Новгороде 12—14 декабря

05.12 - 08.12 Книжная ярмарка non/fictio№26 пройдет в Москве в Гостином дворе

Прокуратура Москвы: 18-летний парень сдавал чужие квартиры под видом своих