Այսօր՝ նոյեմբերի 21-ին, առատ ձյան պայմաններում է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի մարզումը։ Թիմը պատրաստվում է Ֆրանսիայի Լիգա 1-ի 12-րդ տուրի՝ «Թուլուզի» հետ հանդիպմանը։
Խաղը կկայանա ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին։ Թիմերը կխաղան Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում (Ֆրանսիա): Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
«Պարի Սեն Ժերմենը» զբաղեցնում է առաջին տեղը Ֆրանսիայի առաջնության 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Լուիս Էնրիկեի թիմը 11 հանդիպումներից հետո վաստակել է 29 միավոր։ «Թուլուզը» 10-րդ տեղում է՝ նույնքան խաղերից վաստակելով 15 միավոր։ «Պարի Սեն Ժերմենը» երկրի գործող չեմպիոնն է։