Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում այսօր ՀՀ ԶՈՒ հավաքականի մարզիկ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը (55 կգ) հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր: Եզրափակիչ գոտեմարտում մեր ըմբիշը կպայքարի ոսկե մեդալի համար: ՀՀ պաշտպանության նախարարություն