6 ամսով կսահմանափակվի ընտանի տեսակների կենդանի խոզերի ներմուծումը Հայաստան։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Որոշման համաձայն, կարելի կլինի այդ ընթացքում ներմուծել ոչ ավելի, քան 25 հազար գլուխ խոզ, իսկ սահմանափակումը կկիրառվի` համաձայն Եվրասիական տնտեսական միության պայմանագրի դրույթների։
Նախագծի նպատակն է ապահովել 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի ներմուծման և շրջանառության կարգավորում` նպատակ ունենալով պաշտպանելու խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերը։