Փրկությունը տարածվում է քարոզությամբ և յուրացնվում է ճանաչողությամբ, իսկ ճանաչողությունը զարգացնում է մարդու հոգու մեջ գիտակցական հավատք, որով նա մոտենում է այն փրկարար խորհուրդներին, որոնք տանում են հավատացողին դեպի Քրիստոսի հաղորդակցությունն ու Ս. Հոգու տաճար դարձնում: Ուրեմն նախ պետք է քարոզը լինի, որ հավատքն էլ նորան հետևի: