Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Լիտվայի և Շվեդիայի միջև հեռահաղորդակցության մալուխի խզման մասին տեղեկատվությունը, խորհուրդ է տվել այդ երկրներին ավելի շատ միջոցներ հատկացնել պետական կարիքներին, այլ ոչ թե աջակցել Կիևին:
«Հնարավոր է, որ այն երկրները, որոնք մտահոգված են իրենց անվտանգությամբ, պետք է միջոցները պատշաճ կերպով վերաբաշխեն եւ ավելի շատ հատկացնեն ներքին կարիքներին, այլ ոչ թե հովանավորեն Կիևի ռեժիմին»,- ասել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ Բալթիկ ծովում նոյեմբերի 17-18-ը երկու մալուխ է վնասվել, որոնցից մեկը Գերմանիան կապում է Ֆինլանդիայի հետ, մյուսը ՝ Շվեդիան Լիտվայի հետ: Առաջին մալուխն անցնում է «Հյուսիսային հոսք» գազատարի երկայնքով: Գերմանիայի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ները երկուշաբթի օրը համատեղ հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել դրա վնասման կապակցությամբ և նշել, որ մանրակրկիտ հետաքննություն է անցկացվում: