Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն իր պատմության ընթացքում ամենաշատ սպասված սարքերից մեկը՝ երկրորդ սերնդի Apple Watch «խելացի» ժամացույցը, որը ներկայացվել է 2016-ին, այլև չի սպասարկի:
Ինչպես գրում է Daily Mail-ը, ընկերությունն Apple Watch Series 2-ն ավելացրել է այն ապրանքների պաշտոնական ցանկում, որոնք համարում է հնացած:
Դա նշանակում է, որ սարքը չի ստանում աջակցություն և ընկերությունն այլևս իրավասու չէ վերանորոգել այն Apple Store-ում կամ լիազորված երրորդ կողմի ծառայություններ մատուցողի միջոցով:
Ըստ էության, դա նշանակում է, որ եթե սարքը դադարում է աշխատել, Apple-ը պարտավոր չէ վերանորոգել այն:
Խոսքը «խելացի» ժամացույցի՝ ալյումինից և չժանգոտվող պողպատից պատրաստված տարբերակների մասին է: Մինչդեռ ավելի թանկ կերամիկական տարբերակը դեռ չի ավելացվել հնացած սարքերի ցանկում, ինչը նշանակում է, որ Apple-ը դեռ սպասարկում է այն: