Նման իրավիճակները բացասաբար են անդրադառնում ոչ միայն մեր թիմի, այլև բանակի, սպորտի և ընդհանուր առմամբ մեր երկրի վարկանշի վրա: Այս մասին հայտնել է Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը:
«Մենք խոսում ենք ոչ միայն որպես հայ, այլ նաև որպես ռազմիկներ և մարզիկներ, որոնց համար սպորտը ոչ միայն մրցակցություն է, այլ նաև միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակությունը ներկայացնելու միջոց։
Նոյեմբերի 20-24-ը Երևանում կանցկացվի բանակայինների աշխարհի առաջնությունը։ Ցավոք, մեր թիմն իր ուժեղագույն կազմով չի մասնակցի այս միջոցառմանը։
Մեզ համար անհասկանալի են նաև այս որոշման պատճառները, քանի որ հստակ մեկնաբանություն կամ բացատրություն չի տրվել։ Նման իրավիճակները բացասաբար են անդրադառնում ոչ միայն մեր թիմի, այլև բանակի, սպորտի և ընդհանուր առմամբ մեր երկրի վարկանշի վրա։
Ավելին, նրանք կասկածի տակ են դնում հայրենիքի հանդեպ հավատը բոլոր հարթություններում պահպանելու և ամրապնդելու մեր պատրաստակամությունը»,-հայտնում է Թևանյանը: