Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան անդամները Կատարից Թուրքիա են տեղափոխվել, երբ Դոհայում հրաժարվել են միջնորդել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններին։ Այդ մասին գրել է The Times of Israel թերթը՝ հղում անելով արաբ անանուն դիվանագետի: Հայտնում է ermenihaber.am-ը:
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամներն անցյալ շաբաթ Կատարից Թուրքիա են տեղափոխվել այն բանից հետո, երբ Դոհայում հայտարարել են, որ հրաժարվում են Գազայում պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունների միջնորդությունից», -ասվում է հրապարակման մեջ:
Տեղեկությունը փորձել է ճշտել ռուսակա Ria Novosti լրատվական գործակալությունը, թե արդյոք կազմակերպության քաղբյուրոն Կատարից տեղափոխվել է Թուրքիա:
Անանուն դիվանագիտական աղբյուրը ռուսական լրատվական գործակալության հետ զրույցում նշել է. «ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամները ժամանակ առ ժամանակ այցելում են Թուրքիա։ Նրանց՝ Թուրքիա տեղափոխվելու մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,-նշել է նա:
Իր հերթին Թուրքիայի ԱԳՆ-ի այլ աղբյուր ևս հերքել է նշյալ տեղեկությունը: