Նոյեմբերի 21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կանցկացվի «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի առաջին տոնավաճառը, որը կազմակերպվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի շրջանակում, Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի գործակցությամբ։
Միջոցառման հիմնական նպատակն է աջակցել Արցախից բռնի տեղահանվածների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը ՀՀ-ում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը։
Տոնավաճառի շրջանակում կկազմակերպվեն հանդիպումներ 40-ից ավելի առաջատար կազմակերպությունների և աշխատանք փնտրողների միջև, կանցկացվեն աշխատանք գտնելու հմտությունների զարգացմանը միտված կրթական միջոցառումներ և կլոր սեղան-քննարկումներ առկա խնդիրների և մարտահրավերների շուրջ։
Ուսանողները դասընթացներին կարող են գրանցվել հետևյալ հղումով. https://shorturl.at/gHyFj