Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ն անդրադարձել է Ազգերի լիգայի խաղարկության 6-րդ տուրի Լատվիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականի տարած հաղթանակին (2:1):
Հայաստանի հավաքականը հաղթեց 2-1 հաշվով և 7 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը 4-րդ խմբում՝ վաստակելով B լիգա դուրս գալու համար անցումային հանդիպումներին մասնակցելու իրավունք։
«Հայաստանի հավաքականը հաղթանակով ավարտեց Ազգերի լիգայի խմբային փուլը։ Ֆարերյան կղզիներից կրած պարտությունից հետո հայերը հաղթեցին Լատվիային (2:1): Նաիր Թիկնիզյանը ամբողջական հանդիպում անցկացրեց, իսկ Էդգար Սևիկյանը խաղադաշտ դուրս չեկավ։ Տանը սպասում ենք մեր տղաներին»,- ասված է մոսկովյան ակումբի տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի երկու խաղացողներ՝ Նաիր Տիկնիզյանն ու Էդգար Սևիկյանը ներկայացնում են «երկաթուղայինների» գույները։