Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց չի առաջարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մակրոնը՝ ոչ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է առաջարկել ռուսաստանցի պաշտոնակցի հետ։
Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը և Կրեմլը տեղեկացրել էին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուինի հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում կողմերը քննարկել են նաև իրավիճակն Ուկրաինայի շուրջ։