Մեր երեխաների բարեկեցության և զարգացման համար Երևանի յուրաքանչյուր մանկապարտեզ պետք է լինի ոչ միայն հարմարավետ ու ժամանակակից, այլև ապահով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս միջավայրում նրանք մեծանում են, սովորում, ձեռք բերում ընկերներ, որը նրանց առողջ և երջանիկ մանկության հիմքն է։
Մանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգումը մեր առաջնային ուղղություններից է և մեր նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն սիրված ու պաշտպանված կզգա»,- գրել է քաղաքապետը։