Բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին անվիճելի չեմպիոն Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա բլոգեր, բռնցքամարտիկ Ջեյք Փոլի հետ, գրում է CNN-ը:
Թայսոնն ու Փոլը մենամարտ կանցկացնեն լույս նոյեմբերի 16-ի գիշերը Առլինգթոնում (Տեխաս, ԱՄՆ)։ Ի սկզբանե մենամարտը նախատեսված էր հուլիսի 20-ին։ Բայց այն հետաձգվել էր Թայսոնի առողջական խնդիրների պատճառով։
58-ամյա Թայսոնը կարիերան ավարտել է 2005 թվականին։ Նա անցկացրել է 56 մենամարտ, ունի վեց պարտություն և 44 հաղթանակ՝ նոկաուտով։ 27-ամյա Փոլը բռնցքամարտի տասը մենամարտերում տասը հաղթանակ է տարել և մեկ պարտություն Թոմի Ֆյուրիից:
Անկախ մենամարտի ելքից, այն խոշոր եկամուտ կբերի երկուսին էլ։