«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան իր «Never Say Never» (NSN) ընկերության հետ ձեռք է բերել դանիական «Հելսինգոր» ֆուտբոլային ակումբը։
«Ֆուտբոլը և ընդհանրապես սպորտն այն է, ինչ մենք սիրում ենք: Այն, ինչ ասում են, շատ դրական է։ Վստահ եմ, որ կարող եմ միանալ ակումբին և փոխանցել իմ ողջ փորձը՝ նպաստելով ակումբի զարգացմանն ու կատարելագործմանը»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում Sport TV2-ը։
Դանիական «Հելսինգորը» հանդես է գալիս երկրի երրորդ ուժեղագույն դիվիզիոնում:
Հիշեցնենք, որ ակումբը հիմնադրվել է 2005թ.: Թիմն իր տնային հանդիպումներն անցկացնում է Հելսինգոր մարզադաշտում, որն ավելի քան 4 հազար հանդիսական է տեղավորում: