Երկրի վարչապետն առավոտյան հեծանիվ է քշում, կեսօրին հանդիպում է Մակրոնի հետ, այլ երկրի ղեկավարների հետ, այդտեղ ի՞նչ խնդիր եք տեսնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառալով Նիկոլ Փաշինյանի հեծանիվ վարելու շուրջ առաջացած քննադատություններին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Անդրադառնալով պատերազմի սպառնալիքին ու այդ իրավիճակում ՀՀ իշխանության գործողություններին՝ Հակոբյանն ասաց. «Այն, որ մենք Հնդկաստանից զենք ենք ձեռք բերում, դա չեք տեսնում, բայց, որ Ադրբեջանի ղեկավարն ասել է, որ Հայաստանը պետք է այս ինչը անի կամ չանի, դուք դրա մասին եք առավոտից երեկո խոսում»:
Պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Տանզանիա ուղևորությունը եղել է պետական բյուջեի հաշվին, ՔՊ-ականն ասաց. «Ես կարող եմ վստահեցնել, որ Աննա Հակոբյանի այցը բյուջեի հաշվին չի եղել: Աննա Հակոբյանն իմ քույրն է, ես վստահ եմ, որ նա բյուջեի հաշվին չէր գնա որևէ անձնական այցի:
2026 թվականին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, հասարակություն իր վերաբերմունքը, այդ թվում նաև Տանզանիայի այս այցի հետ կապված, իր քվեով ցույց կտա: Եթե սա այս այնպիսի մեծ իրադարձություն է, որ որևէ մեկը կարող է դարձնել իրադարձություն և քաղաքական կապիտալ, թող դարձնեն: Արդեն ասացի՝ 2026 թվականին մեր քաղաքացիներն իրենց գնահատականը կտան նաև այդ հարցը»: